Հայրենական մեծ պատերազմի սյունիքցի վետերանները պարգևատրվել են
ՀասարակությունՄայիսի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Քաջարանում կայացած հանդիսության ընթացքում շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի՝ մարզի ամենատարեց վետերան, Քաջարանի պատվավոր քաղաքացի 100-ամյա Արշալույս Թադևոսյանին, նաև դրամական պարգև հանձնել նրան։ Տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից։
«Սյունիքի երկրորդ վետերանին՝ 99-ամյա Հակոբ Վարդանյանին, Սիսիանի Լոր գյուղում այցելել է մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը՝ շնորհավորելով ու դրամական պարգև հանձնելով նրան։
Մեր մարզում այժմ Մեծ հայրենականի մասնակիցներից երկու վետերան է բնակվում։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 22 946 սյունեցի, նրանցից 10690- ը տուն չվերադարձավ․․․»,- ասվում է հաղորդագրության մեջ։