Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 41.42%-ը. Առջևում է «Ռեգիոնների կուսակցություն»-ը
Վերջին լուրեր
Ուկրաինայում 41.42% քվեաթերթիկների հաշվարկից հետո առջևում է իշխող «Ռեգիոնների կուսակցություն»-ը, որն այս պահին հավաքել է ձայների 35.44%-ը:
Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած ընդդիմադիր «Բատիկիվշինա» կուսակցությունը հավաքել է 21.65% ձայն. հաղորդում է Korrespondent-ը՝ հղում կատարելով ԿԸՀ-ին:
Երրորդ տեղում է «Կոմունիստական կուսակցությունը»՝ 15.04% ձայն: Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «Ուդար» կուսակցությունը 4-րդ տեղում է՝ 12.87%: Իսկ հինգերորդ տեղում է համաուկրաինական ազգայնական «Սվոբոդա» կուսակցությունը 8.14% ձայներով: Նատալիա Կորոլևսկայայի «Առաջ Ուկրաինա» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 1.68%-ը:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն Ռադայի ընտրությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)