Մաքարթնին պաշտպանել է Լենոնի այրուն
Վերջին լուրեր
Փոլ Մաքարթնին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, կապ չունի The Beatles խմբի կազմալուծման մեջ։
«Նա հաստատ մեղավոր չէ խմբի ցրման համար, նրան ոչնչում պետք չէ մեղադրել»,-ասել է 70-ամյա Մաքարթնին։
Ըստ նրա խոսքերի՝ Ջոն Լենոնն ամեն դեպքում պատրաստվում էր լքել խումբը։ Նախկին բիթլսականը պնդել է նաև, որ Լենոնը չէր գրի
Imagine երգը, եթե չլիներ նրա կնոջ կոնցեպտուալիզմի ազդեցությունն իր վրա։
«Երբ հայտնվեց Յոկոն, Լենոնին գրավեց նրա ավանգարդիզմն ու աշխարհընկալումը։ Նա ցույց տվեց նրան այլ ճանապարհ դեպի կյանքը, որը Ջոնին շատ ձգեց։ Արդեն ժամանակն էր, որ նա հեռանար»։
Այս մասին հայտնում է newsru.com-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)