Daily Mail. Անգլիական ֆուտբոլը չունի Հենրիկ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ
Վերջին լուրեր
Անգլիական հեղինակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին։
Պարբերականում մասնավորապես ասված է. «Մենք չունենք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի նման խաղացող, ում անունն է Հենրիկ Մխիթարյան։ Նա 2009-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է, անցյալ մրցաշրջանում նաև «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստը:
Մխիթարյանին ՈւԵՖԱ-ն ընդգրկել է Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Իսկ 2012-ին նա դարձել է Եվրոպայի առաջնության B խմբի լավագույն ռմբարկու, որում Հայասատանի հավաքականը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և Սլովակիային հաղթել է 4-0 հաշվով»:
Հեղինակավոր պարբերականը նաև նշում է. «Դիտելով «Շախտյոր»-ում Մխիթարյանի ցուցադրած ապշեցուցիչ խաղը՝ կարելի է դատել, թե որքան հետ ենք մենք մնացել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)