Ոստիկաններն ու քննիչները խոչընդոտում են փաստաբանի և պաշտպանյալի միջև շփմանը․ ահազանգ
ԲլոգոսֆերաՓաստաբան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրավիրել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և օտարերկրյա գործընկերների ուշադրությունը։
«Ահա թե ինչպես են Հայաստանում, Երևան քաղաքի քննչական վարչությունում, ոստիկաններն ու քննիչները խոչընդոտում օրենքով երաշխավորված (առանց տեղի և ժամանակի սահմանափակման) շփմանը փաստաբանի և կալանավորված պաշտպանյալի միջև, ով արդեն առնվազն երեք անգամ խոշտանգումների է ենթարկվել այս շենքում։
Տեսանյութը նկարահանվել է 14:30-ին, այժմ 16:50-ին ավտոշարասյան մեքենան դեռ չի հասել քննչական մեկուսարան»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)