Թուրքիան պատասխան է տվել Սիրիայի կողմից արձակված արկին
Վերջին լուրեր
Թուրքիան հրետանային կրակ է բացել՝ ի պատասխան այսօր Սիրիայի տարածքից արկերի արձակմանը։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այն ընկել է թուրքական Բեշասլան գյուղից 300 մետր հեռավորության վրա. զոհեր չկան։
Սա Թուրքիայի ուղղությամբ սիրիական հրթիռի արձակման առաջին դեպքը չէ։ Անցյալ շաբաթ, ըստ CNN Turkey հեռուստաընկերության, Սիրիայի կողմից իրականացվել է կրակոց զենիթային զինատեսակից։ Արդյունքում վնաս է հասցվել Հաթայ գավառի պոլիկլինիկային։
Թուրքական բանակի զորամիավորումները Սիրիայի հետ սահմանին սովորաբար անմիջապես պատասխանում են նման հարձակումներին. հաղորդում է ИТАР-ТАСС-ը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)