Հայաստանում ՄԹ դեսպանը հաջողություն է մաղթել Բրյունետին «Եվրատեսիլ»-ում
ԺամանցՀայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հանդես է եկել տեսաուղերձով, որում հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Բրյունետին՝ վաղը կայանալիք եզրափակիչ փուլում:
«Լիվերպուլը ստեղծարարության, բիզնեսի, երաժշտության կենտրոն է, այդպիսով՝ հրաշալի վայր այս տարվա մրցույթի համար։ Ես ավելի քան ուրախ եմ, որ Բրյունետն անցել է եզրափակիչ փուլ եւ ներկայացնելու է Հայաստանը եզրափակչում։ Մաղթում եմ նրան մեծ հաջողություն, եւ անհամբերությամբ սպասում եմ վաղը կայանալիք այս իրադարձությանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում ներկայանում է «Future Lover» երգով, որը վաղը կատարելու է 17-րդ համարի ներքո։