Շվեյցարիայիում գյուղացիները տարհանվել են ժայռի փլուզման վախից
ԱյլՇվեյցարիայում ժայռի փլուզման վախից գյուղացիներին տարհանել են անվտանգ տարածք, գրում է CNN-ը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը Բրիենց գյուղի մասին է։ Փորձագետները կարծում են, որ գյուղի բնակիչները վտանգի տակ են՝ ժայռի հնարավոր փլուզման պատճառով, որը պետք է որ տեղի ունենա այս ամսվա ընթացքում։ Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ռեբեկա Դելը կարծում է, որ Ալպերում սառցադաշտերի հալոցքը նպաստում է դրան:
«Այս հալոցքը կարող է ապակայունացնել քաղաքների և գյուղերի վերևում գտնվող լեռների լանջերը: Եթե թեքությունը դառնում է չափազանց անկայուն, կարող են տեղի ունենալ այնպիսի միջադեպեր, ինչպիսիք են սողանքները»,- հավելել է նա։
Հաղորդվում է, որ գյուղում 100-ից քիչ մարդ է ապրում, բոլորին կտեղափոխեն անվտանգ տարածք։