Plus-size մոդել Էշլի Գրեմը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր դեմքն առանց դիմահարդարման
ԺամանցPlus-size մոդել Էշլի Գրեմը լուսանկարներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել առանց դիմահարդարման։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
35-ամյա Էշլի Գրեմը պարբերաբար «անկեղծ» լուսանկարներ է հրապարակում և խոսում մարմնի խնամքի մասին։ Նա արդեն ասել է, որ բախվել է ճաղատության և մարմնի վրա ձգվող նշանների հետ։ Այս անգամ նա ցուցադրել է մաշկի թերություններն ու պեպենները։ Էշլի Գրեմը նաև ցույց է տվել իր պարանոցի վրայի հետքերը։
Էշլի Գրեմը երեք երեխա ունի ամուսնուց՝ Ջասթին Էրվինից։