Դուեյն Ջոնսոնը խոստովանել է, որ տարիներ շարունակ պայքարում է դեպրեսիայի դեմ
ԼուսանկարներԴերասան և ըմբշամարտիկ Դուեյն Ջոնսոնը խոստովանել է, որ պայքարում է դեպրեսիայի դեմ, հայտնում է The Hollywood Reporter-ը։
«Fast & Furious»-ի աստղը պարզաբանել է, որ տարիների ընթացքում ինքը չի ունեցել դեպրեսիայի ոչ մի դրսևորում՝ սկսած քոլեջում սովորելուց: Դեպրեսիայի առաջին նշանները Ջոնսոնը զգացել է Մայամիի համալսարանում սովորելիս։ Ըմբշամարտի ապագա աստղը վնասել է ուսը, ինչի պատճառով՝ չի կարողացել խաղալ ֆուտբոլի թիմում։
«Այն ժամանակ ես դեռ ոչինչ չգիտեի հոգեկան առողջության, դեպրեսիայի և այն մասին, թե ինչպես կարող է դա դրսևորվել: Հետո ես պարզապես թողեցի դպրոցը, թողեցի իմ սպորտային թիմը: Անգամ միջանկյալ քննություններին չեմ մասնակցել։ Ես պարզապես ուզում էի անհետանալ», - ասել է Ջոնսոնը:
Երկրորդ ուժեղ դեպրեսիվ շրջանը դերասանն ունեցել է 2000-ականների վերջին, երբ բաժանվել է իր առաջին կնոջից։
«Այնուհետև ես արդեն ավելի շատ բան հասկացա իմ, իմ հոգեկան առողջության մասին և այնքան խելացի եղա, որ կարող էի անկեղծորեն պատմել իմ վիճակի մասին հարազատներիս ու ընկերներիս, ովքեր ինձ շատ են աջակցել»,- ասել է դերասանը։
Ջոնսոնը նաև նշել է, որ այժմ իր գլխավոր փրկությունը երեք դուստրերն են, որոնց մեծացնում է իր երկրորդ կնոջ՝ Լորեն Հաշիանի հետ։