Գորայք գյուղում ձյուն է տեղում, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է
ՀասարակությունՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Գորայք գյուղում ձյուն է տեղում, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի։
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։