Բրահիմին և Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամը
Վերջին լուրեր
Սիրիական ճգնաժամը չափազանց վտանգավոր է, միջազգային հանրությունը պետք է համախմբվի և փորձի օգնել կարգավորել այն։ Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքում. հաղորդում է Радио Свобода-ն։
Բրահիմին, ինչպես նաև Լավրովը, ափսոսանք է հայտնել առ այն, որ իր՝ Զոհաբերության տոնի կապակցությամբ հրադադարի մասին կոչերը տեղ չհասան։
Սերգեյ Լավրովի խոսքերով՝ այժմ գլխավոր խնդիրը հակամարտության դադարին հասնելն է, ինչից հետո Սիրիա կարելի է ուղարկել ՄԱԿ-ի դիտորդների ավելի լայն առաքելություն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)