Հայաստանում է Ճապոնիայի ֆինանսական հետախուզության կենտրոնի պատվիրակությունը
Վերջին լուրեր
Այսօր` հոկտեմբերի 29-ին, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը հյուրընկալել է Ճապոնիայի ֆինանսական հետախուզության կենտրոնի պատվիրակությանը: Պատվիրակությունը Երևանում է՝ Հայաստանի և Ճապոնիայի ֆինանսական հետախուզության մարմինների միջև համագործակցության շրջանակում:
Հանդիպմանը ճապոնական կողմը ներկայացրել է Ճապոնիայի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը, ֆինանասական հետախուզության մարմնի լիազորությունները, ինչպես նաև ծանոթացել է Հայաստանի ՓԼ/ԱՖ հակազդման համակարգին:
Կողմերի համագործակցությունը ամրապնդելու նպատակով երկու երկրների ՖՀՄ-ների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Հարկ է նշել, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել 26 երկրների ֆինանսական հետախուզության մարմինների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)