Ադրբեջանի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Վերջին լուրեր
Նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ՝ ադրբեջանական մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանի բռնցքամարտի պատվիրակությունը Երևան կժամանի այն դեպքում, եթե Հայաստանի Սպորտի և երիտասարդության նախարարությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն և Բռնցքամարտի ֆեդերացիան երաշխավորեն նրանց անվտանգությունը:
Լուրեր.com-ը զրուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու՝ վերոնշյալ երեք կառույցները ներկայացրել են երաշխավորագիր, թե՝ ոչ:
Մարտիրոսյանը նշեց, որ կառույցները միասին չեն ներկայացրել երաշխավորագիր, բայց Սպորտի նախարարությունը պաշտոնական նամակ է ներկայացրել, և ադրբեջանական կողմն իր մասնակցությունն արդեն հաստատել է:
«Հայաստանի Հանրապետության կողմից երաշխավորական նամակ եղել է, իսկ ադրբեջանական կողմը հաստատել է իր մասնակցությունը»,- եզրափակեց Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)