ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ 

Ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

Վերջին լուրեր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու պետությունների միջև ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013-ին:

Հոկտեմբերի 28-ից Հայաստանում է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռեյ Մաբուսի հետ: Տեղի է ունեցել արարողակարգային նիստ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը մասնակցել են համատեղ բրիֆինգի:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսին այցելության համար և ընդգծել 2011-2012 թթ. ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության դինամիկ զարգացումը. «Համատեղ համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ և խորհրդատվություններ: Ինչ վերաբերում է տվյալ այցին, ապա սա վկայում է այն մասին, որ ՀՀ և ԱՄՆ հարաբերությունները դրվում են բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացման միտում ունեն: Ռազմական ոլորտում համագործակցությունը մենք պայմանականորեն բաժանել ենք երկու ուղղությունների, առաջինը խաղաղապահ կարողությունների զարգացումն է, որը բացի խաղաղապահ գործողություններից, ենթադրում է նաև համագործակցության խորացում ռազմաբժշկական ոլորտում, ինչպես նաև հումանիտար ականազերծման խնդիրների իրականացում: Երկրորդ ուղղությունը պաշտպանական բարեփոխումներն են՝ հատկապես ռազմական կրթության ոլորտում վերապատրաստման խնդիրների իրականացման, կրտսեր սպայական կազմի պատրաստության, արհեստավարժ սերժանտական համակարգի ձևավորման և, իհարկե, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ, որը իրականացնում ենք նաև Ռազմածովային հետևակի հետ, վերջինս էլ ենթակա է Ռազմածովային քարտուղարին: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դինամիկ կերպով զարգացնում ենք մեր համագործակցությունը: Համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013թ.»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Ռեյ Մաբուսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ ԱՄՆ անչափ կարևորում է այն սերտ հարաբերությունները, որոնց զարգացման վառ ապացույցն են ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների այցելությունները Հայաստան, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի այցելությունը Միացյալ Նահանգներ. «Ես ուզում եմ իմ գովեստի խոսքը հայտնել հայկական խաղաղապահ ուժերին Կոսովոյում, Աֆղանստանում իրականացվող աշխատանքների համար: Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանդես է գալիս ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու կարևոր ծրագրերով: Այդ տեսանկյունից լուրջ աշխատանքներ են ձեռնարկվում: Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերը աշխատել են նախարարության հետ ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում վարժանքներ իրականացրել: Պատրաստվում ենք այդ ուղղությամբ աշխատանքները շարունակել առաջիկայում»,- նշել է Ռեյ Մաբուսը և հավելել, որ ԱՄՆ Ծովահետևակային կորպուսը 2012թ. Սևծովյան ռոտացիոն շրջանում ՀՀ զինված ուժերին ներգրավել է վարժանքներում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթին
Ամենադիտված