4 դատապարտյալները դեռևս հացադուլի մեջ են
Վերջին լուրեր
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 4 դատապարտյալ հոկտեմբերի 22-ից հացադուլ է հայտարարել և մինչև հիմա հացադուլի մեջ է։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ «Դատապարտյալներ Կարեն Թառոյանը, ով ճկույթն էր կտրել, Վարդան Դեմիրճյանն ու Արթուր Խաչատրյանը շարունակում են, իսկ Սերոբ Մխիթարյանը հոկտեմբերի 26-ին դադարեցրել է հացադուլը»,- նշեց նա։
Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց նաև, որ դատապարտյալներ Սերոբ Մխիթարյանը և Արթուր Խաչատրյանը քանդել են կարված բերանները: Իսկ ինչ վերաբերում է դատապարտյալների պահանջներին, խոսնակը նշեց, որ վերջիններիս բողոքը դատարանների վճիռների դեմ է, իսկ քրեական գործերը իրենք չեն քննարկում։
Ի դեպ, հացադուլը դադարեցրած Սերոբ Մխիթարյանը իր իսկ խնդրանքով տեղափոխվել է այլ խուց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)