Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սաշիկն ու ԳԱԻ-ի թալանը

Վերջին լուրեր

ԳԱԻ-ն շարունակում է ապացուցել, որ ինքն ընդամենը մակաբույծ կառույց է, որի գերխնդիրը քաղաքացիների թալանն է: Արդեն իսկ պարզ է, որ այս կառույցում և, ընդհանրապես ոստիկանությունում, բարեփոխում կոչվածը ղեկավարների քաղցրածոր ելույթներից այն կողմ չի անցնում: Ընդ որում, եթե նախկինում այդ թալանն ավելի շատ «մարդկային» կերպար ուներ և իրականացվում էր երկոտանի, որոշ դեպքերում մարդկություն ունեցող «գայիշնիկների» միջոցով, ապա այժմ ռեկետչիկ-թալանչի երկոտանի «գայիշնիկները» նախընտրում են թաքնվել անուղեղ, մարդկայնությունից զուրկ տեսախցիկների հետևում: Հիմնական «փող կպցնողը» տեսախցիկներն են, իսկ «գայիշնիկները», ներքուստ հրճվելով, բավարարվում են՝ «не виноватая я» կրկնելով:

Հետևանքը՝ ՀՀ քաղաքացիների տոտալ թալան՝ մոտակա բունտի բոլոր նախադրյալներով: Արդեն անգամ մեծահարուստների շրջանում է լսելի խուլ դժգոհություն՝ ԳԱԻ-ի կրակած տուգանքներից: Սովորական քաղաքացիների պարագայում կարելի է միայն երևակայել դժգոհության ու հայհոյանքների տարափը: Տավուշի մարզի Չինչին գյուղից մեկը գալիս է Երևան ու վերադառնում. մի քանի օր հետո փոստից ստանում է «սև թուղթը»՝ 250 000 դրամ կազմող վարչական իրավախախտումների վերաբերյալ: Անձնական օրինակ՝ սեպտեմբերի 29-ին փոստատարը ծրար բերեց՝ 10 000 դրամանոց վարչական տուգանքով, որովհետև համարձակվել էինք գիշերվա ժամը 02:32-ին վարել 51 կմ/ժ արագությամբ: Որովհետև ինչ-որ մեկի խելքին փչել է ինչ-որ Արտաշիսյան փողոցում տեղադրել 40 կմ/ժ-ի գերազանցումն արգելող երթևեկության նշան, բայց այդ ինչ-որ մեկի խելքին չի էլ հասել, ավելի շուտ պետքն էլ չէ, որ հասնի, որ մի բան է՝ ցերեկային ժամերին, երբ երթևեկությունը ծանրաբեռնված է, 40 կմ/ժ-ի գերազանցումը, մեկ այլ բան՝ գիշերվա 02:32-ին, երբ անգամ թափառական շներն են քնած, երբ քաղաքապետարանի որոշմամբ անգամ փողոցային լուսավորությունն է դադարում, բայց դու, միևնույն է, կանգնում ես կարմիր լույսի տակ, վարում ես սահմանված արագությամբ, իսկ 51 կմ/ժ գիշերվա հազարին դատարկ փողոցում հաստատ տեղավորվում է քաղաքային երթևեկության համար սահմանված 60 կմ/ժ-ի շրջանակում և հաստատ ո՛չ երթևեկության համար է վտանգ ներկայացնում, ո՛չ միջազգային իրադրության:

Ասել, թե ԳԱԻ-ում ընդհանրապես արագաչափերի տեղադրումից հետո առաջնորդվում են ուղեղն անջատելու ու անուղեղ արագաչափերով շարժվելու գործելաոճով, սխալ է: Արագաչափերի տվյալները հաղորդվում են նույն ԳԱԻ-ի շենք, որտեղ երկարոտն աղջիկները հսկում են անցուդարձն ու որոշում, թե ո՛ր իրավախախտումն է հարկավոր ֆիքսել, ո՛րը՝ ոչ: «Էս ախրանայի տղերքն են, էս՝ հեչ, չգրես». այսպես են որոշվում խախտումները։ «Ախրանայի տղերքն» ու նրանցից ոչ պակաս հաստավիզ ու հաստափոր տերերը ոչ մի դեպքում չեն կարող ստանալ 51 կմ/ժ արագության համար 10 000 դրամանոց ակտ, որովհետև նախ՝ «ախրանայի տղերքի» ու նրանց հաստափոր տերերի համար «զապադլո է» 51 կմ/ժամանոց երթևեկությունը, երկրորդ՝ նրա համար չեն երկարոտն աղջիկները, որ «ախրանայի տղերքի» կամ նրանց հաստափոր տերերի գրպանները թեթևանան հանուն ԳԱԻ-ի հարստացման, այլ հանուն նրա, որ ԳԱԻ-ի հաջորդ ղեկավարը ևս իր հերթը հասնելու ժամանակ հնարավորություն ունենա իր պատճառած վնասների համար պետությանը մուծվել 160 կամ ավելի միլիոն դրամ, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, թե որտեղի՞ց պետական ծառայողին այդքան գումար: ԳԱԻ-ում «երթևեկող» երկարոտն աղջիկների «ֆունկցիան» սակայն գիտեն միայն իրենք ու իրենց հրահանգողները, իսկ շարքային քաղաքացիների համար՝ աբսուրդ ու ԳԱԻ կոչվող խայտառակ կառույցն էլ ավելի խայտառակող տուգանքների վերանայման, դրանք որոշակի ֆիլտրացիայի ենթարկելու անհրաժեշտության մասին առաջարկներին տրվում է մի պատասխան. «ֆիլտրացիա, զտում, տեսակավորում չի իրականացվում, քանի որ դա իր մեջ կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել»: Իսկ արդեն բողոքարկել համարձակվող քաղաքացին նույն ԳԱԻ-ում հանդիպում է նախ քմծիծաղի, իսկ հետո էլ անտերության. վերոհիշյալ վարչական իրավախախտումը բողոքարկվել էր հոկտեմբերի 3-ին, սակայն մինչ օրս բողոքարկումների համար 10-օրյա ժամկետ սահմանող ԳԱԻ-ից ոչ մի պատասխան. այնտեղ հավանաբար բոլորը մեռած են, ուղղակի չեն ասում, որ տրամադրություններս չընկնի:

Եվ այսպես. ԳԱԻ-ի կանոնադրության առաջին կետում հենց այսօրվանից հարկավոր է ամրակայել հետևյալը.

Կառույցի նպատակը ոչ թե երթևեկության ապահովումն է, այլ թալանը. սա անհրաժեշտ է ամրագրել օրենսդրորեն՝ հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար: Այդ վեհ նպատակին են ծառայում գնալով ավելացվող դքի վրայի տեսախցիկները՝ 40 կմ/ժ-ից ավելի երթևեկությունն արգելող նշան-օգնականներով, որոնք, ինչպես տեսնում ենք, գործում են օր ու գիշեր և կգործեն անգամ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների 99 տոկոսը զզվելով իրենց թալանող պետությունից, լքի երկիրը:

Տոտալ և օրեցօր սաստկացող թալանը խոսում է մի բանի մասին՝ նշանակություն չունի, թե ոստիկանապետի աթոռին բազմողի անունն ինչ է, ինչ բոյ-բուսաթ ունի, կարողանում է ճառել, թե ոչ, նշանակություն չունի, թե ամիսը, շաբաթը կամ օրը քանի անգամ բարեփոխիչ «ավետարաններ» կկարդան ԳԱԻ-ի գլխին, էական է մի բան՝ ԳԱԻ-ն սովետական ռուդիմենտ է, անպետք մի բան, որ վնասից բացի ոչ մի բան չի տալիս ո՛չ ՀՀ քաղաքացիներին, ո՛չ էլ առավել Սերժ Սարգսյանի վարչակազմին: Ի դեպ, նույն ոստիկանությունից դուրս տրվող արտահոսքի շրջանակում շշուկներ կան, թե տեսախցիկներից գանձվող գումարի 70 տոկոսը հոսում է նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գրպանը, ով ավելի հայտնի է «Սաշիկ» անունով: Իրականության հետ ունի՞ սա որևէ աղերս, չենք կարող ասել, թեև չի բացառվում, որ Սաշիկ Սարգսյանն այս պարագայում ընդամենը ԳԱԻ-ի ու այնտեղ պտտվող գումարների հիմնական տերերի համար շատ հարմար թիրախ է, որի հետևում թաքնվելով՝ նրանք իրականացնում են իրենց գործը. միևնույն է, Սաշիկի անունն է դուրս եկել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված