Ավտոմեքենաների ներմուծումն ավելացել է
Վերջին լուրեր
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ 2012թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ է ներմուծվել 24,330 ավտոմեքենա: Ներկրված ավտոմեքենաներից 1,183-ը ռուսական արտադրության են: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` այս տարի ներմուծման ծավալներն ավելացել են 14.4%-ով:
Ներկրված ավտոմեքենաներից 13,945-ը մինչև 5,000 ԱՄՆ դոլար արժողության են, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12.6%-ով:
Ներմուծված մեքենաների 5,563-ի գները գտնվել են 5,000-10,000 ԱՄՆ դոլարի սահմաններում, 1,726-ը` 15-30 հազ դոլարի սահմաններում, իսկ 1,251-ի գները 30,000 դոլարից բարձր են եղել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)