Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Նախարարությունը պատասխանեց բնապահպանի նամակին

Վերջին լուրեր

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը բնապահպան Լևոն Գալստյանի նամակին.

«ՀՀ բնապահպանության նախարարությունը միանշանակորեն դրական գնահատելով նախաձեռնության մասնակիցների հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նկատմամբ, միաժամանակ անընդունելի ու ամբարտավան է համարում նամակում ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ որդեգրված մեղադրական տոնն ու դիմելաձևը:

Մեր իրականությունում առկա թերություններն ու դժվարությունները իրավունք չեն տալիս որևէ մեկին հասարակությունը բաժանելու լավ ու վատ հատվածների, թշնամիների ու բարեկամների, իրեն վերագրելու լավն ու լավագույնը, իսկ դիմացինին մեղադրելու այն ամենում, ինչն անցնում է տվյալ պահին գրիչը ձեռքն առած Ոմն-ի մտքով:

Սա ի միջիայլոց:

Նախարարությունը սա դիտարկում է որպես լրացուցիչ տեղեկատվություն և անպատասխան չթողնելով նամակում բարձրացված հարցերը՝ ակնկալելու է, որ եթե դրանք չմոտեցնեն որոշակի խնդիրների լուծման, գոնե նամակագրերին ու նրաց համախոհներին (նամակն ստորագրված է«Թռչկան» և «Խոսրովի արգելոց» նախաձեռնությունների անունից) որոշակի, լրացուցիչ փաստարկներ կներկայացնեն «Խոսրովի անտառ» ՊԱ-ի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ:

Նախարարությունը գտնում է, որ «Խոսրովի անտառ» ՊԱ-ում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ նշված նամակում տրված գնահատականները խիստ սուբյեկտիվ են ու հետապնդում են նախարարությանը անհիմն մեղադրելու նպատակ:

Փաստերն ավելի խոսուն են: Բոլորին է հայտնի, թե երբ էր կատարվել կատեգորիայի փոփոխություն, որը թույլ էր տվել արգելոցի մի հատվածը դարձնել արգելավայր և տալ շինարարության թույլտվություն: Հայտնի է նաև, թե ինչ երկարատև ու դժվարին աշխատանքի արդյունքում կատարվեց «վերադարձ» արգելոցի կարգավիճակի և դադարեցվեցին շինարարական աշխատանքները: Դա կարևոր ձեռքբերում է, որում իրենց ներդրումներն ունեն նաև իրականում «Խոսրովով» մտահոգված բնապահպանները: Սա արդյունքն է, որը հանգեցրել է հիմնական խնդրի լուծման, արգելոցին վերադարձվել է զուտ արգելոցային ռեժիմ:

Հիմնական խնդիրը լուծվել է, մնացել են հետևանքներ, որոնց վերացման ուղղությամբ նախարարությունը շարունակում է աշխատել: Դրանք վերացնելու գործընթացում բախվում են հանրային և մասնավոր շահեր. «Խոսրովի անտառ» ՊԱ-ի ռեժիմի պահպանումը, որպես հանրային շահ և այդ տարածքի վերաբնակեցված բնակավայրերի բնակիչների ավանդական հովեկությանը, որպես սոցիալական խնդիր, ինչպես նաև նախկին՝ այսպես կոչված «արգելավայրային» տարածքում շինարարություն իրականցրած կազմակերպության կողմից փոխհատուցման նպատակով հնչեցվող մասնավոր շահը: Սրանց լուծումը նույնպես ժամանակ ու միջոցներ է պահանջում:

Ինչ վերաբերում է ապօրինի որսին, որից հետո աշխատանքից ազատվել է նաև արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը, ապա, կարծում ենք, կատարված գործողությունները, ձեռնարկված միջոցները, ինչպես նաև սպասվելիք քայլերը տեսանելի են բոլորին:

Նախ մի ճշգրտում կատարենք. ո՞րն է ձեր հետաքրքրության առարկան, դուք խնդիր ունեք. ա) պաշտպան՞ել արգելոցի շահերը, բ) պաշտպանե՞լ արգելոցի նախկին տնօրենի շահերը, գ) նույնականացնե՞լ արգելոցն ու նախկին տնօրենին, թե՝ դ) պարզապես հերթական անգամ առիթով կամ առանց առիթի, սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերելո՞վ, մեղադրել նախարարին ու նախարարությանը:

Տպավորություն է ստացվում, թե Վ. Բարսեղյանի ժամանակ ամեն ինչ իր տեղում էր, և նրա նախ՝ արձակուրդ գնալու, ապա՝ ազատվելուց հետո են առաջացել բոլոր խնդիրները: Ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե եթե աշխատանքի մեջ լիներ նախկին տնօրենը, ապա այս ամենը տեղի չէր ունենա: Մոռանում եք, թե երբվանից և ինչ կարգավիճակով է աշխատել «Խոսրով» ՊԱ-ում Վ. Բարսեղյանը: Ինչ վերաբերում է նրա արձակուրդ գնալուն, ապա հիշեցնում ենք, որ նա գնացել է իր հերթական արձակուրդին իր իսկ դիմումով ս/թ սեպտեմբերի 6-ից:

Արձակուրդ կարող էր ստանալ սկսած հուլիսի 9-ից, գնացել է սեպտեմբերի 6-ից, կրկնում ենք, իր իսկ դիմումով, իսկ արձակուրդ տրվել է աշխատանքային օրենսգրքով սահմանված չափով՝ 20 աշխատանքային օր: Ապօրինի որսն իրականացվել է սեպտեմբերի 18-ին: Այս առումով խիստ տարօրինակ է հնչում նամակում բերված «…ինչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարևոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրամանի կայացնելը…» ձևակերպումը: Եթե դուք կամ Վ. Բարսեղյանը սեպտեմբերի 6-ին նախարարությանը հուշեիք ապօրինի որսի պլանավորման մասին, հաստատ Վ. Բարսեղյանը արձակուրդում չէր լինի, և այսօր աշխատանքից ազատվելու փոխարեն կկրեր լրիվ այլ պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է Վ. Բարսեղյանին աշխատանքից ազատելուն, ապա դա կատարվել է համաձայն նրա դիմումի:

Մեր նախորդ տեղեկատվություններում մենք իրազեկել ենք հանրությանը, որ վերջին դեպքերի հետ կապված արգելոցի որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից կամ կրել են կարգապահական տույժեր: Գիտեք նաև,որ շարունակվում է ապօրինի որսի վերաբերյալ հետաքննությունը, տնօրինությունն սպասում է վերջնական եզրակացությանը: Այս պարագայում նույնպես նախարարությունը, չխախտելով ՊՈԱԿ-ին վերապահված իրավասությունների սահմանները (տեղամասի պետերին և առհասարակ աշխատակազմին նշանակում և ազատում է ՊՈԱԿ-ի տնօրինությունը), կցուցաբերի հետևողականություն:

Ենթադրություն է արվում, թե նախարարությունը պատրաստվում է Հ. Թամազյանին նշանակել տնօրենի պաշտոնում: Հ. Թամազյանը տնօրենի պարտականությունների կատարումն ստանձնել է որպես «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ: Նրան այդ աշխատանքում հաստատելը անհիմն ենթադրություն է, քանզի նախ՝ տնօրենը աշխատանքի է ընդունվում մրցույթի արդյունքում, որն արդեն իսկ հայտարարվել է, ապա՝ Հ. Թամազյանի տարիքը թույլ չի տալիս նույնիսկ մասնակցել մրցույթի»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված