Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում քաղաքացու սեփականության իրավունքը
Վերջին լուրեր
Երևանի քաղաքապետարանը արդեն մի քանի ամիս է Վարդգես Խաչատրյանի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք չի տրամադրում, թեև նրան դեռևս 2004թ.-ի հուլիսին տվյալ հողատարածքը հատկացրել է վարձակալության իրավունքով:
Քաղաքապետարանի սեփականության իրավունքով տրամադրման պարտականությունը բխում է Հողային օրենսգրքում ամրագրված այն դրույթից, որի համաձայն վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքը գրանցած ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են հասարակական oբյեկտների կառուցման համար տրամադրված հողամաuերը, եթե դրանց վրա սահմանված կարգով կառուցվել են շինություններ:
Պաշտպանին ուղղված իր դիմումով Խաչատրյանը խնդրում է աջակցել սեփականության իրավունքի ձեռք բերման հարցում:
Ի պատասխան Պաշտպանի գրությանը, քաղաքապետը սեփականության իրավունքի չտրամադրման բավարար իրավական հիմքեր չի ներկայացրել:
Խնդրի առնչությամբ պատշաճ իրավական պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը կրկին գրություն է ուղարկել քաղաքապետին: Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)