Տիմոշենկոն հացադուլ է սկսել՝ բողոքելով ընտրությունների «կեղծման» դեմ
Վերջին լուրեր
Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է սկսել՝ բողոքելով հոկտեմբերի 28-ին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը՝ հղում կատարելով նրա իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոյին։
«Ես հացադուլ եմ հայտարարում՝ ի նշան բողոքի ընտրությունների կեղծման դեմ»,– երկրի նախկին վարչապետի խոսքերն է մեջբերել Վլասենկոն։
Նշենք, որ ավելի քան 61.07 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող Ռեգիոնների կուսակցությունը հավաքել է 34.20%, իսկ Տիմոշենկոյի գլխավորած ընդդիմադիր «Բատկիվշինա»–ն՝ 22,49%։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)