Ռեգիոնների կուսակցությունը հաղթում է ձայների 75,22%–ի հաշվարկից հետո
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներով ձայների 75,22%–ի հաշվարկից հետո առաջատարն է իշխող Ռեգիոնների կուսակցությունը՝ իր հավաքած 32,97%–ով։ Ընդդիմադիր «Բատկիվշինա»–ն հավաքել է 23,35%, 3-րդը՝ Կոմունիստական կուսակցությունն է 14,31%–ով, 4-րդը՝ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցությունը՝ 13,24%–ով, իսկ 5-րդը՝ «Ազատությունը»՝ 9,17%–ով։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ԿԸՀ–ին։
Տեղական ժամանակով ժամը 19.03–ի դրությամբ (մեր ժամանակով՝ 21.03) հաշվվել է շուրջ 14.9 մլն ձայն։
Մեծամասնական ընտրակարգով 50,63%–ի հաշվարկից հետո Ռեգիոնների կուսակցության թեկնածուներն առաջատարներն են 225 ընտրատարածքներից 120-ում, «Բատկիվշինա»–ն՝ 36-ում, «Ազատությունը»՝ 11-ում, «Հարված»–ը՝ 6-ում։ Մյուս 57 ընտրատարածքներում առաջատարները ներկայացնում են այլ կուսակցություններ կամ ընդհանրապես անկախ թեկնածուներ են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)