Օբաման կոչ է արել ամերիկացիներին չդիմադրել տարհանման ժամանակ
Վերջին լուրեր
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել իր համերկրացիներին, որոնք բնակվում են «Սենդի» փոթորկի «ճանապարհին», ամենայն լրջությամբ վերաբերվել մոտեցող վտանգին և չդիմադրել հնարավոր տարհանման ժամանակ։ «Դա շատ խոշոր և ուժգին փոթորիկ է լինելու, որը կարող է հարված հասցնել արդեն այսօր երեկոյան»,– ասել է Օբաման՝ հեռուստաեթերից։
«Խնդրում եմ, լսե՛ք, թե ինչ են ձեզ ասում տեղական իշխանությունները։ Եթե նրանք ասում են, որ անհրաժեշտ է տարհանվել՝ տարհանվե՛ք, մի՛ հապաղեք, մի՛ վիճեք... Եթե դուք չտարհանվեք, դուք կվտանգեք մեր փրկարարների կյանքը, և մենք զոհեր կունենանք, որոնցից կարելի է խուսափել»,– նշել է Օբաման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)