ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել վարչական ապարատի չարաշահումներով, նախընտրական արշավի և կուսակցական ֆինանսների ոչ թափանցիկ լինելու հանգամանքով, ինչպես նաև ԶԼՄ–ների կողմից անհավասար լուսաբանմամբ։ Այս մասին են հայտարարել ԵԱՀԿ դիտորդները՝ հայտնում է BBC–ն։
Նրանց կարծիքով՝ նախընտրական պայքարի փուլը մեկ քայլ ետ էր՝ նախորդ ընտրությունների նախընտրական փուլի համեմատությամբ։
Այն, որ անազատության մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն չկարողացավ մասնակցել ընտրություններին, ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, «բացասական ազդեցություն» ունեցավ դրանց արդյունքների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)