Ռուս գիտնականները հայտնաբերել են «ձնեմարդու» հետքեր
Վերջին լուրեր
Ռուս գիտնականները, ուսումնասիրելով Կուզբաս քաղաքի հարավում գտնվող Ազասյան քարանձավի մոտ գտնված բրդի հատվածները, եկել են այն եզրակացության, որ այն 60-70% հավանականությամբ պատկանում է «ձնեմարդուն»։ Այս մասին РИА Новости–ին հայտնել է Ռուսական պետհիդրոմետ համալսարանի առաջատար գիտաշխատող Վալենտին Սապունովը։ Նրա խոսքերով՝ բրդի հատվածն ուսումնասիրվել է ՌԴ և ԱՄՆ լաբորատորիաներում. արդյունքը նույնն է եղել։
«Գիտության մեջ ոչինչ հնարավոր չէ պնդել 100 տոկոսանոց հավանականությամբ։ Սակայն 95%–ով կարելի է ասել, որ Ազասյան քարանձավում հայտնաբերված ոտնահետքերը պատկանում են յետիի, իսկ 60-70%–ով այդ նույն արարածին է պատկանում նաև նույն վայրում գտնված և մեր կողմից ուսումնասիրված բրդի հատվածները»,– ասել է Սապունովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)