Յանուկովիչը գոհ է խորհրդարանական ընտրությունների անցկացումից
Վերջին լուրեր
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գոհ է խորհրդարանական ընտրությունների անցկացման մակարդակից, որոնք կայացել են անցած կիրակի, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին՝ անկախ ժողովրդավարական պետության կարևորագույն քայլի առթիվ»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերում է նրա մամլո ծառայությունը: Ըստ նախագահի՝ քվեարկությունն անցել է խաղաղ և կազմակերպված, և Ուկրաինան ցուցաբերել է պատասխանատվություն և իմաստնություն:
«Ես ուրախ եմ, որ բազմաթիվ ուկրաինացի և միջազգային դիտորդների նախնական գնահատականներով, ընտրությունները տեխնիկական առումով դրական են եղել: Ընտրողներն ունեցել են թեկնածուների մեծ ընտրանք: Դիտորդները քվեարկության ընթացքը դրական են գնահատել»,– ասել է նա։
Նախագահն ընդգծել է, որ ուկրաինական կողմը կաշխատի միջազգային հանրության հետ, որպեսզի շտկի դիտորդների կողմից արձանագրված խնդիրները և առաջիկա ընտրություններում կապահովի առավել ժողովրդավար պայմաններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)