Le Monde: Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների մեծամասնությունը բացահայտ ռասիստ է
Վերջին լուրեր
Ամերիկացիների 51 % բացահայտ թշնամական վերաբերմունք է տածում սևամորթների նկատմամբ: Այս ցուցանիշը 2008 թ. կազմել է 48 %, իսկ ահա հարցվածների 52 % թշնամաբար է տրամադրված մեքսիկական իսպանացիների նկատմամբ:
Հարցումը կատարել է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը՝ համագործակցելով Սթենֆորդի, Միչիգանի և Չիկագոյի համալսարանների հետազոտողների հետ:
Հարցվածներին՝ սևամորթների և իսպանացիների մասին հստակ հարցեր են հղվել, որոնց մեջ եղել են բնութագրիչ բառեր. համակրելի, կատաղի, աշխատել չսիրող և այլն: Այնուհետև նրանց ցույց են տրվել սպիտակամորթների, սևամորթների և իսպանացիների նկարներ՝ ի հայտ բերելու համար, թե ինչ դատողություններ են դրանք առաջացնում:
Այսպես, Կոնեկտիկուտի համալսարանի աֆրո-ամերիկյան ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրենը ամփոփում է, որ եթե Բարաք Օբամայի՝ 2008թ. նախագահ ընտրվելը հաղթանակ էր ռասիստների նկատմամբ, սակայն առաջընթացը սովորաբար ուղեկցվում է նաև հետընթացներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)