«168 Ժամ». Ծառուկյանը նախընտրում է «չեզոքության» դիրքերը
Վերջին լուրեր
ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, թեև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ, սակայն հակված է, այսպես ասած, «չեզոք» դիրքորոշում որդեգրելու հնարավորությանը: Այսինքն՝ ԲՀԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրում, սակայն, միաժամանակ, որևէ այլ թեկնածուի, այսինքն՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտոնապես չի սատարում:
Եթե այս սցենարն իրականություն դառնա, ապա նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կամ կոալիցիա կվերադառնա նախկին՝ հավասար անդամի կարգավիճակով, կամ հաջորդ կառավարությունում կստանա մի քանի պորտֆե՝ «ոչ կուսակցական» նախարարների համար: Այնպես, ինչպես գործող Սպորտի և երիտասարդության նախարարի դեպքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)