Ուրիշ համայնքներում աշխատակազմ պտի իրանց հարկերով ու դոտացիաներով պահեն, Երևանում պետբյուջեո՞վ
Վերջին լուրեր
Տնտեսագետ Հրայր Մանուկյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ապշել կարելի է, թե երկրի ֆինանսների 80-90 տոկոսը կենտրոնացրած Երևան համայնքին ոնց են ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ հա միլիարդներ տալիս: Հերիք չի ամեն տարի 9-10 մլրդ դոտացիա են տալիս (ոչ մի նորմալ երկրում խոշոր քաղաքներին դոտացիա չեն տալիս), մի հատ էլ 13 թվի բյուջեով 6.6 մլրդի "սուբվենցիա" են գրել: Ոչ մի ուրիշ համայնքի համար սուբվենցիա չկա: Ու էդ սուբվենցիան տալիս են, ասենք'
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման համար (600 մլն)
- Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների համար (3.3 մլրդ)
- Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար (1.7 մլրդ)
Տո այ ......... էդ ուրիշ համայնքներում աշխատակազմ պտի իրանց հարկերով ու դոտացիաներով պահեն, Երևանում պետբյուջեով? Ուրիշները իրանց փողոցը պտի սարքեն իրանց եկամուտներով, Երևանը պետբյուջեի փողերի հաշվին? Այ... ֆինանսական համահարթեցումը նրա համար է, որ շատ փողոտ տարածքից փողը վերցնեք դնեք քիչ փողոտ տարածքների վրա, ոչ թե հակառակը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)