ԱՄՆ-ն քննադատել է Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները
Վերջին լուրեր
ԱՄՆ-ն համարում է, որ Ուկրաինայում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունները «քայլ են դեպի հետ» երկրում ժողովրդավարության զարգացման ճանապարհին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոուները. փոխանցում է Радио Свобода-ն։ Նրա խոսքերով՝ կան բազմաթիվ վկայություններ առ այն, որ Ուկրաինայում իշխանությունները հետապնդել են հակառակորդներին և կիրառել են վարչական ռեսուրսները նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վաշինգտոնն անհանգստացած է նաև ձայների հաշվարկի ընթացքում կեղծիքների մասին տեղեկություններով։
Նշենք, որ նման քննադատությամբ ավելի վաղ հանդես էր եկել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Վալբուրգ Գաբսբուրգ Դուգլասը։ Իսկ ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդներն ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Յուլիա Տիմոշենկոն և Յուրի Լուցենկոն գտնվում էին բանտում և չեն կարողացել մասնակցել ընտրություններին։ Իսկ ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունն Ուկրաինայում կայացած ընտրություններն անվանել է ազատ և ժողովրդավարական։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)