Բոլիվիացի ռադիոհաղորդավարին հրկիզել են ուղիղ եթերում
Վերջին լուրեր
Բոլիվիայում անհայտ անձինք հարձակվել են ռադիոլրագրողի վրա ուղիղ եթերում։ Թվով 4 տղամարդ ներխուժել է Յակուիբա քաղաքի Radio Popular ռադիոկայանի ստուդիա, հաղորդավար Ֆերնանդո Վիդալի վրա բենզին են լցրել և հրկիզել. հաղորոդում է BBC-ին։
Վիադլը, ինպես նաև ձայնային ռեժիսոր Կարեն Անզան հոսպիտալացվել են ծանր այրվածքներով. հայտնել է Radio Popular-ի աշխատակիցներից մեկը։ Հարձակման պահին Վիդալը պատմել է Բոլիվիայի սահմանմերձ թաղամասերում մաքսանենգության մասին։
Ռադիոհաղորդավարը ստացել է դեմքի, կրծքի և ձեռքերի այրվածքներ, հայտնում են վերջինիս հարազատները։ Վիդալի ընտանիքը կարծում է, որ հարձակումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ռադիոհաղորդավարը հայտնի է տեղական կառավարության հասցեին հնչեցվող քննադատությամբ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան