Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Պատգամավորներն այցելել են Նաիրի Հունանյանին

Վերջին լուրեր

Ինչպես արդեն տեղեկացրել էին, հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը և Վահե Էնֆիաջյանն այցելել «Երևան» քրեակատարողական հիմնարկ, կամ, ինչպես ընդունված է ասել, «ԿԳԲ-ի պադվալ»:

Նրանք հերթով այցելում են Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներ՝ պարզելու կալանավորների կենցաղային պայմաններն ու ճշտելու' արդյո՞ք նրանք ենթարկվում են կտտանքների, թե՞ ոչ: Բայց այս այցն էականորեն տարբերվել է նախորդներից, քանի որ նրանք հանդիպել են Հոկտեմբերի 27-ի ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Ինչպես հայտնի է, «Երևան» քրեակատարողական հիմնարկում են իրենց պատիժը կրում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնողներից Նաիրի և Կարեն Հունանյանները:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պատգամավորներին առաջարկել է, որ եթե ցանկություն ունեն, ապա կարող են հանդիպել Նաիրի Հունանյանի հետ: Կարեն Հունանյանի հետ հանդիպում նրանց խորհուրդ չի տրվել, քանի որ, ինչպես փոխանցել են պատգամավորներին, Կարեն Հունանյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է' անընդհատ խոսում է:

Պատգամավորների մի մասը՝ տղամարդիկ, ցանկություն են հայտնել տեսնելու Հունանյաններին, դա բացատրելով հասարակության մեջ տարածված այն խոսակցություններով, որ Հունանյանները սպանված են կամ գտնվում են Հայաստանից դուրս, և լավ կլինի, եթե անձամբ հնարավորություն ունենան տեսնել կալանավորներին: Կարեն Հունանյանի դեպքում բացվել է միայն բանտախցի դիտանցքը՝ «վալչոկը»:

Պատգամավորները տեսել են հեռուստացույցի մոտ նստած Կարեն Հունանյանին, ով իսկապես խոսելիս է եղել:

Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը հրաժարվել են մտնել Նաիրի Հունանյանի խուց: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Նաիրի Հունանյանի ճակատագիրն իրեն բացարձակ չի հետաքրքրում, և իր համար միևնույն է՝ Հունանյանը կենդանի է՞, թե՞ մահացած: Ինչպես նշեցինք, մտել են միայն տղամարդ պատգամավորները: Նրանց շփումը Նաիրի Հունանյանի հետ բավական կարճ է տևել: Հայտնի է միայն, որ Վահե Էնֆիաջյանը Հունանյանին հարցրել է, թե արդյո՞ք նա փոշմանել է իր արածի համար: Նաիրի Հունանյանի պատասխանները բավական անորոշ և անհասկանալի են եղել: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց բոլորի հոգիներն իր մեջ են: Համենայն դեպս, իր արածի համար զղջման կամ փոշմանելու մասին ոչ մի խոսք նա չի ասել:

Պատգամավորները հանդիպումից հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից հետաքրքրվել են, թե արդյո՞ք Նաիրի Հունանյանն էլ չունի հոգեկան շեղումներ, քանի որ չի հասկացվում, թե ինչ է ասում: Նրանց պատասխանել են, որ, ի տարբերություն Կարեն Հունանյանի, ով իսկապես որոշ հոգեկան շեղումներ ունի, Նաիրի Հունանյանը միանգամայն առողջ է, սակայն մտածված այդպիսի վարքագիծ է դրսևորում: Չնայած այդ հավաստիացումներին, պատգամավորների մոտ կասկածներ են մնացել, որ Նաիրի Հունանյանը ևս որոշակի շեղումներ ունի:

Նշենք, որ «Երևան» քրեակատարողական հիմնարկ այցելած բոլոր հինգ պատգամավորներն էլ 1999թ. հոկտեմբերի 27-ին պատգամավոր չեն եղել և, բնականաբար, ահաբեկչության օրը չեն եղել ԱԺ դահլիճում: Այն մարդիկ ովքեր եղել են դահլիճում, բոլորովին այլ զգացողություններ կամ ռեակցիա կարող էին ունենալ հանդիպման ժամանակ:

Եթե պատգամավորները մտել են Նաիրի Հունանյանի խուց, որպեսզի անձամբ համոզվեն, թե Նաիրի Հունանյանը ո՞ղջ է և գտնվո՞ւմ է ընդհանրապես «Երևան» քրեակատարողական հիմնարկում, որ հետո կարողանան հերքել հասարակության մեջ առկա տարաբնույթ խոսակցությունները, ապա առավել քան տարօրինակ է, որ նրանք որոշել են հանդիպումը գաղտնի պահել նույն հասարակությունից և լրատվամիջոցներից:

Չնայած այդ գաղտնապահությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ պատգամավորներին կարող են մեղադրել այն հարցում, որ կարողացել են հանգիստ խոսել Նաիրի Հունանյանի հետ, փոխանակ նրան քացու տակ գցելու:

168.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված