Հալեպում հայկական եկեղեցի են այրել
Վերջին լուրեր
Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում այրվել է Նոր Գյուղ քաղաքի (Մեյդան) հայաբնակ թաղամասում գտնվող հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին. հաղորդում է ИА REGNUM-ը։
Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների խոսքերով՝ այրվել է եկեղեցու ներքին հատվածը, քարտուղարությունը, դպրոցը, շենքի այլ հատվածները, ինչպես նաև մի շարք սրբապատկերներ և այլ գույք։ Ինչպես հաղորդվում է, զինված գործողությունների ընթացքում տուժել է նաև հայկական Մեսրոպյան վարժարանն իր մանկապարտեզով։ Նշենք, որ վերջին օրերին կառավարական զորքերի և ապստամբների միջև զինված հակամարտությունը տեղափոխվել է Հալեպի հայկական թաղամասեր։
Հիշեցնենք, որ Սիրիայում է գտնվում ամենահին հայկական համայնքներից մեկը Մերձավոր Արևելքում՝ մոտ 85 հազար մարդ։ Նրանց հիմնական մասն ապրում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)