Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են առգրաված բեռի վերադարձի շուրջ
Վերջին լուրեր
Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Մոսկվա-Դամասկոս թռչող սիրիական ինքնաթիռից առևանգված բեռը վերադարձնելու համար, սակայն բեռի վերադարձի հավանականությունը շատ փոքր է. հաղորդում է Kommersant-ը:
Այն մասին, որ Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են թուրքական կողմից առգրավված ռադիոտեղորոշիչ կայանների համար նախատեսված տարրեր պարունակող 12 արկղերի վերադարձի շուրջ. հայտնում են թերթի դիվանագիտական աղբյուրները:
«Բանակցությունները տարվում են, սակայն բացառված չէ, որ բեռը չի վերադարձվելու: Երբ բեռն օդանավից առգրավում էին, սիրիացի օդաչուին տեղեկագիր չեն հանձնել բեռի առգրավվման մասին, չնայած նրան, որ օդաչուն դա պահանջում էր»,-մեջբերում է թերթը:
Իսկ ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը մոտ գտնվող աղբյուրներից հնարավոր է եղել պարզել, որ բեռի վերադարձն այն արտադրող ընկերությանը հանդիսանում է ռուսական կողմի հիմնական նպատակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)