«Սենդի» փոթորիկն իր հետ շնաձուկ է բերել Նյու Յորքի փողոցներ
Վերջին լուրեր
Նյու Ջերսիի բնակիչները սոցիալական կայքերում հրապարակել են «Սենդի» փոթորկից հեղեղի տակ հայտնված փողոցները, որոնցից մեկում հստակորեն երևում է քաղաք նետված շնաձուկը:
«Ես չեմ կարող տանից դուրս գալ, փողոցում շնաձուկ կա»,-գրել է սոցիալական կայքերից մեկում ԱՄՆ-ի քաղաքացի Քևին Մաքքարթնին, որի տան բակում հայտնվել է շնաձուկը. փոխանցում է Lifenews-ը:
Երեքշաբթի գիշերը ԱՄՆ-ի արևելյան ափերին վրա հասած «Սենդի» փոթորիկը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատմանը. այս պահին 5.7 մլն մարդ մնացել է առանց լույս: Վթարային անջատումներ են եղել ավելի քան 10 նահանգներում, որոնց թվում են Նյու Յորքը, Նյու Ջերսին, Կոնեկտիկուտը, Մերիլենդը, Մասաչուսեթսը, Մեյնը, Նյու Հեմփշիրն ու Հյուսիսային Կարոլինան:
Նյու Յորքի իշխանությունները ստիպված են եղել հիվանդանոցներից տարհանել 200 հիվանդի. հաղորդում է Риа Новости-ն:
Ներկա պահին զոհերի թիվն ԱՄՆ-ում և Կանադայում հասնում է 17-ի: Զոհերի ամենաշատ քանակը գրանցվել է Նյու Յորքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)