«Միլանը» հանուն Բալոտելիի կհրաժարվի մինագամից երեք խաղացողից
Վերջին լուրեր
Իտալական «Միլանը» պատրաստ է վաճառել Բոատենգին, Պատոյին և Ռոբինյոին՝ Բալոտելիին ձեռքբերելու համար։
Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով. տեղեկացնում է Metro-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
Բերլուսկոնիի ակումբը պատրաստ է հանուն Բալոտելիի հրաժարվել ակումբի երեք ֆուտբոլիստներից, որպեսզի ապահովի Բալոտելիի աշխատավարձը։
«Միլանի» ղեկավարությունը կարծում է, որ Բալոտելիին ձեռք բերելու համար «Սիթիին» պաշտոնական առաջարկ անելուց առաջ պետք է հրաժարվեն Պատոյի, Ռոբինյոյի, Բոատենգի ծառայություններից։ Բացի այդ, «Միլանը» մտադիր է ավարտին հասցնել «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի և «Մոնպելյեի» պաշտպան Յանգ Մբինբայի տրանսֆերները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)