Բան Կի Մունը ցանկանում է այցելել Հյուսիսային Կորեա
Վերջին լուրեր
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ դիտարկում է հնարավորությունը՝ այցելել ԿԺԴՀ՝ նպատակ ունենալով զարգացնել Կորեական թերակղզում խաղաղության գործընթացը: Այս մասին հայտարարել է նա երեքշաբթի օրը Սեուլ կատարած իր այցելության ժամանակ. փոխանցում է Interfax-ը:
«Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ ես պատրաստ եմ անել ամեն բան՝ խաղալու համար իմ դերը խաղաղության գործընթացում: Պլանավորում եմ այցելել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն, հենց որ թույլ տան հանգամանքները»,-նշել է նա Հարավային Կորեա իր այցելության ժամանակ, որտեղ երկուշաբթի օրը ստացել է Սեուլի խաղաղության մրցանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)