Լինդսի Լոհանը հագուստ է գողացել հենց նկարահանման հրապարակից
Վերջին լուրեր
Լինդսի Լոհանը կրկին հայտնվել է թերթերի առաջին էջերում «Շատ վախենալու ֆիլմ-5»-ի նկարահանման հրապարակից հանդերձի անհետացման պատճառով: Իմանալով դերասանուհու սկանդալային համբավը՝ ֆիլմը նկարահանողները նույնիսկ չեն կասկածում, որ հագուստը նա է վերցրել: Անհետացած հագուստն արժե մոտավորապես 15.000 ԱՄՆ դոլար:
Զգեստավորողները տխրել էին կատարվածի պատճառով, սակայն նրանք չեն ցանկանում առնչվել սկանդալային Լոհանի հետ:
Ֆիլմի ստեղծագործական խումբը որոշեց դերասանուհուն նվիրել այն, ինչը նա վերցրել էր առանց հարցնելու: Նրանք հայտարարել են, որ խնդիրներ չեն ուզում ունենալ Լոհանի հետ: Գրում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)