Գնացքը բախվել է ավտոմեքենային
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում դեռևս չպարզված հանգամանքներում, բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տվյալների՝ կա հինգ տուժած: Դեպքի վայր են մեկնել Թալինի ՀՓՋ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ ստացած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեվորներ Ժ. Եսայանը, Ն. Թադեվոսյանը, Մ. Ավետիսյանը և Զ. Եսայանը տեղափոխվել են Արմավիր քաղաքի բկ, իսկ Մ. Թորոսյանը՝ Թալին քաղաքի բկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)