Իտալիայի «ամենախելացի» քաղաքը Բոլոնիան է
Վերջին լուրեր
Բոլոնիան գլխավորել է Իտալիայի «ամենախելացի» քաղաքների ցանկը՝ շրջանցելով հարյուրավոր մրցակիցների։ Այս մասին հայտնում է Italia.ru-ն:
«ICity rate» հետազոտության տվյալներով՝ Իտալիայի ամենախելացի քաղաքների եռյակն ունի հետևյալ տեսքը՝ Բոլոնիա, Պարմա, Տրենտո:
«Խելացի» ասելով՝ իտալական փորձագետները նկատի ունեն քաղաքային միջավայրի և բնակիչների պահանջների համապատասխանությունը: Առաջին տասնյակի մեջ են մտնում նաև Ֆլորենցիան, Միլանը, Ռավեննան, Ջենովան, Վենեցիան, Պիզան: Մայրաքաղաք Հռոմը 21-րդ հորիզոնականում է: Նեապոլը՝ 77-րդ, իսկ վարկանիշային աղյուսակը եզրափակում են Սիցիլիայի Կալտանիսետտա և Էննա քաղաքները:
Վարկանիշը կազմելիս հաժվի են առնվել ավելի քան 100 չափանիշ, ինչպես օրինակ՝ քաղաքի կառավարումը, տնտեսությունը, քաղաքային ռիթմը, շրջակա միջավայրը, սոցիալական ցուցանիշներն ու կենսամակարդակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)