Աչքերը կարած բանտարկյալը դադարեցրել է հացադուլը
Վերջին լուրեր
Օրեր առաջ Հրազդան ՔԿՀ-ում բանտարկյալ Հայկ Գալստյանը հացադուլ էր հայտարարել և կարել աչքերի կոպերը:
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ Հայկ Գալստյանը դրսևորում է ագրեսիվ պահվածք, և այդ միջադեպը նրա ցուցաբերած պահվածքի հետևանքն է:
«Գալստյանը բազմիցս անօրինական պահանջներ է ներկայացրել, մի քանի անգամ մեկ ժամով կամ մեկ օրով հացադուլ հայտարարել և կրկին դադարեցրել: Այս անգամ ևս հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ՝ կոնկրետ չասելով ինչու»,-ասաց Գոռ Ղլեչյանը:
Ղլեչյանը նշեց նաև, որ «աչքը կարելը» կոպիտ է հնչում, իրականում բանտարկյալը վաղուց աչքերի կոպերին անցքեր է ունեցել, իսկ օրեր առաջ կրկին թելով կապել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)