Դաղստանում սպանվել է հոգևոր իմամն իր ընտանիքի հետ
Վերջին լուրեր
Դաղստանի Դերբենդ քաղաքում այսօր առավոտյան կրակահերթից զոհվել է քաղաքային մզկիթներից մեկի իմամը, նրա հայրը և եղբայրը. հաղորդում է Korrespondent-ը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ անհայտ մարդիկ կրակ են բաց թողել իմամ Քալիմուլա Իբրահիմովի, նրա 82-ամյա հոր և եղբոր ուղղությամբ, երբ նրանք գնում էին առավոտյան աղոթքի: Բոլոր 3 անձինք տեղում մահացել են:
Հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Ենթադրվում է, որ սպանության շարժառիթ կարող էր լինել Իբրահիմովի կրոնական գործունեությունը, որն արմատական սալաֆիական մզկիթի իմամն էր հանդիսանում:
Տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)