Ջոկովիչը մրցաշրջանը կավարտի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում
Վերջին լուրեր
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երկրորդ անգամ անընդմեջ մրցաշրջանը կավարտի համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում. տեղեկացնում է gotennis-ը՝ հղում անելով АТР-ի պաշտոնական կայքին։
Ներկա պահին Նովակը զբաղեցնում է վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, սակայն նոյեմբերի 5-ին նա կբարձրանա առաջին հորզոնական, երբ ներկայիս առաջատար Ռոջեր Ֆեդերերի՝ անցած մրցաշրջանում АТР-ի ամփոփիչ և Փարիզի մրցաշարերում հաղթանակի շնորհիվ վաստակած միավորները դուրս կգան նրա հաշվից։
Հիշեցնենք, որ Ջոկովիչն այս տարի հաղթեց Australian Open-ում, Պեկինի մրցաշարում, Տորոնտոյի և Շանհայի, Մայամիի «Masters»-ներում։
Սերբ թենիսիստի մեծարման երեկոն տեղի կունենա Լոնդոնում АТР ամփոփիչ մրցաշարի ժամանակ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան