Հանդիպել են աչքերը կարած դատապարտյալին
Վերջին լուրեր
Մարդու Իրավունքների Պաշտպանի Աշխատակազմ (Human Rights Defender's Staff) օգտատերը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քիչ առաջ Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները գտնվում էին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ըստ մամուլում տարածված տեղեկատվության, դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հանդիպել են Հայկ Գալստյանին: Վերջինս նրանց հայտնել է, որ երեկ երեկոյան նա քանդել է աչքերի կարերը և դադարեցրել հացադուլը: Միաժամանակ նշել է, որ քրեակատարողական հիմնարկից բողոքներ չունի:
Չնայած դատապարտյալը դադարեցրել է հացադուլը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանին իր խնդրի կապակցությամբ դիմում է ներկայացրել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)