Հալկը երրորդ անգամ արժանացավ «Ոսկե վիշապ» մրցանակին
Վերջին լուրեր
«Զենիթի» հարձակվող Հալկը երրորդ անգամ ճանաչվեց «Պորտուի» լավագույն ֆուտբոլիստ և արժանացավ հերթական «Ոսկե վիշապ» մրցանակին։
Բրազիլացին ներկա չի գտնվել Պորտուգալիայում տեղի ունեցող արարողությանը, քանի որ պետք է մասնակցի Ռուսաստանի գավաթի խաղարկությանը։
«Այս մրցանակը մեծ նշանակություն ունի ինձ համար, չէ՞ որ ես «Պորտուի» միակ խաղացողն եմ, ով երեք անգամ արժանացել է այս մրցանակին։ Շատ եմ սիրում այդ ակումբը, այն ասոցացվում է մրցանակների և հաղթանակների հետ։ Ես մեծացել եմ «Պորտու»-ում։ Այս ակումբը Եվրոպայի ուժեղագույն ակումբներից է։ Շնորհակալ եմ թիմին և ամբողջ քաղաքին։ Այս մրցանակը կիսում եմ «Պորտուի» նախկին թիմակիցներիս և ակումբի ղեկավարության հետ։ Շատ կցանկանայի ներկա գտնվել արարողությանը, ես միշտ երկրպագելու եմ ձեզ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է O Jogo-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)