Hurriyet. Թուրքիան մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ բանակցել Սիրիայի հետ
Վերջին լուրեր
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 30-ին կտրականապես մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ երկխոսության մեջ մտնել Սիրիայի գործող կառավարության հետ. գրում է Hurriyet-ը:
«Ոչ մի իմաստ չկա խոսել մի ռեժիմի հետ, որն անխնա կերպով շարունակում է ոչնչացնել սեփական ժողովրդին: Ընդ որում, շարունակում է դա անել իսլամական զոհաբերության տոնի օրերին»,-հայտարարել է Դավութօղլուն:
Դրա հետ մեկտեղ, նա հավելել է, որ նմանատիպ երկխոսությունները կարող են դառնալ «բռնությունները շարունակող գործող ռեժիմի լեգիտիմացում»:
Թուրքական ԱԳՆ-ն այդ հայտարարությունը արել է ի պատասխան ռուսական ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության, որը նախօրեին կոչ էր արել Արևմուտքի երկրներին և «տարածքային խաղացողներին», ինչպիսին է Թուրքիան, ուղիղ բանակցության մեջ մտնել Բաշար Ասադի կառավարության հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)