Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Օսկանյանն առաջարկում է ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին. Շարմազանով

Վերջին լուրեր

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանի  քննադատությունների առնչությամբ: Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հերթական քննադատությունն է արտահայտել ՀՀ իշխանությունների հասցեին՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Արդյո՞ք այդ քննադատություններն առարկայական են, թե ներքաղաքական տիրույթում են ու էժանագին պոպուլիզմ: «Օսկանյանը, «զարմանքով արձանագրում է» և չի հասկանում ներկայիս ԱԳ նախարարի՝ ասիական, աֆրիկյան և լատինամերիկյան այցերի կարևորությունը: Իհարկե «անհասկանալի» կլինի, քանզի իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նախկին արտգործնախարարը մոռացության մատնեց վերոնշյալ տարածաշրջանները, ինչի արդյունքում տասնյակ երկրներ ուղղակի «հանձնվեցին» ադրբեջանական հակահայկական քաղաքականությանն ի պահ: Միգուցե այդ անտարբերությո՞ւնն էր, որ ծնեց Օսկանյանի 10-ամյա կոմպլեմենտարիզմի «դափնեպսակը»՝ 2008թ. ՄԱԿ-ի ԳԱ հակահայկական բանաձևը, որին ի դեպ կողմ քվեարկեցին հետագայում մեր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնված երկրները: Միգուցե այն, ինչ արվում է այսօր, նախորդ բացթողումների եւ դրանց հետևանքների վերացո՞ւմն է, որի լավագույն վկայությունը վերջերս ԱԳ նախարար Նալբանդյանի՝ Մեխիկոյում արտահայտած անհանգստությունն ու բացատրությունների պահանջն էր:

Օսկանյանը նաև թվարկում է տարածաշրջանային վերջին զարգացումները (Սաֆարովի արտահանձնում, ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում, ռուս-թուրքական եւ այլն), որոնք, ըստ նրա՝ «լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում»:

Նախկին արտգործնախարարի տրամաբանությամբ Հայաստանի դիվանագիտությունը, օգտվելով Սաֆարովի արտահանձնման փաստից, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը: Իսկ արդյոք այդ գործընթացը նո՞ր պետք է սկսվի: Չէ՞ որ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միայն 2008թ-ից սկսվեց ամրապնդվել ու ամրագրվել միջազգային հանրության հրապարակային հայտարարություններում:

Օսկանյանը, «ինքնորոշված լինելու փաստի ամրագրում» ասելով, առաջարկում է, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր»: Հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում նրան նման առաջարկ անել իր պաշտոնավարման երկարուձիգ տարիների ընթացքում: Մի՞թե նախկին արտգործնախարարը չի գիտակցում, որ այսօր հայկական կողմը ադրբեջանական նավթա-ֆինանսական գերակշռությանը հակակշռում է բանակցություններում իր դիվանագիտական գերակայությամբ: Մի՞թե չի տեսնում, որ այդ գերակշռությունն է, որ այսօր ջղաձգումների մեջ է գցել Բաքվին, որը վերջին փորձերն է անում դուրս պրծնել ներկա բանակցային ձևաչափից:

Իսկ ի՞նչ է առաջարկում Օսկանյանը: Ըստ էության նախկին արտգործնախարարն առաջարկում է ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, Բաքվի բանակցային հետքայլին պատասխանել համարժեք հետքայլով:

Բոլորին է հայտնի, և դա ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ երաշխիքի գործնական ապահովումը, կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը տապալի բանակցային գործընթացը:

Սաֆարովի ազատ արձակումից հետո Հայաստանը բանակցություններում շահեց ուղիղ այնքան, որքան կորցրեց Ադրբեջանը, և դա շարունակվում է արտահայտվել թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում, թե՛ դրանից դուրս միջազգային գլխավոր դերակատարների վերաբերմունքում Բաքվի նկատմամբ:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա զարմանալի է, որ նրա համար պարզ չէ, որ Հայաստանի փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ այնպիսի բարձր մակարդակի վրա են գտնվում, որ մենք կարիք չունենք օգտվել մեր դաշնակցի այլ երկրների հետ լավացող կամ վատացող հարաբերություններից:

Իսկ առաջարկությունը, թե թուրք-սիրիական լարվածությունն օգտագործելով պետք է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ամբողջ աշխարհն այսօր մատնանշում է Թուրքիային՝ ասելով, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Օսկանյանի առաջարկներին հետևելով կարելի է գնդակը վերադարձնել ոչ միայն հայկական կիսադաշտ, այլև հայկական դարպաս:

Ըստ էության, Օսկանյանի առաջարկներն Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների մասով կարելի է որակել որպես դիլետանտիզմ: Մեկ-մեկ կարելի է լսել արտաքին քաղաքական որևէ փորձ չունեցող վերլուծաբանի քննադատությունը՝ ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից վարվող դիվանագիտությանը: Դա ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ, քանի որ իրական քաղաքականությունից կտրված անհատը այլ պատկերացումներ ունի դրա մասին, հաճախ իր պարզունակ մոտեցումները պատկերացնում է իրականի ու հնարավորի սահմաններում: Բայց երբ այս կարգի դատողություններ է անում ԱԳՆ-ում 15 տարի ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած մարդը, այստեղ արդեն լուրջ հարցեր են առաջանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված