Կարեն Ավագյան. Էլի լավ է՝ տորթով ու շամպայնով չէին գնացել Նաիրի Հունանյանենց մոտ
Վերջին լուրեր
Կարեն Ավագյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Էլի լավ է՝ տորթով ու շամպայնով չէին գնացել
Ցնցված և վրդովված եմ այն հանգամանքից, երբ իմացա՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի որոշ անդամներ հոկտեմբերի 26-ին այցելել են Նաիրի Հունանյանին։
Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել, որովհետև այդ պարագայում գուցե վերոհիշյալ հանձնաժողովն ավելի “պուպուշ” կերևար եվրոպական կառույցների աչքերին։ Այս ի՞նչ մոտեցում է։ Ոմանք սկսել են հոգատարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարեցին մեր պետականության խորհրդանիշները, ովքեր սպանեցին սպարապետին, խորհրդարանի խոսնակին, պատգամավորների, նախարարի։ Մի քանի րոպեում գլխատվեց Հայաստանը, անասելի հարված հասցվեց մեր երիտասարդ պետականությանը։ Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը գրեցին Հայաստանի նորագույն պատմության ամենադաժան ու անմարդկային էջը։
Ու այդ ոճրագործի որպիսությամբ հետաքրքրվող մարդիկ հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 27-ին, խորհրդարանի բակում անվրդով ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Իսկ գուցե պետք էր, Սաֆարովի՞ն էլ այցելել կալանավայր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)