Սարսափ ֆիլմերն օգնում են նիհարել
Վերջին լուրեր
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ ֆիլմերն են առավել նպատակահարմար նիհարելու համար: Վեսթմինսթերի համալսարանի մասնագետները պարզել են, որ ժամուկես տևողությամբ սարսափ ֆիլմերի դիտումն օգնում է ազատվել ավելորդ կալորիաներից. հաղորդում է Вести.Ru-ն:
«Սթրեսի կամ, այս դեպքում վախի արդյունքում, հաճախակիանում են սրտի զարկերը, արագանում է արյան շրջանառությունը, արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին: Դրանից ախորժակը նվազում է, իսկ նյութափոխանակությունը՝ արագանում»,-նշում է ուսումնասիրությունը ղեկավարած փորձագետ Ռիչարդ Մաքքենզին:
Նիհարեցնող ֆիլմերի տասնյակը գլխավորում է 1980թ. լույս տեսած «Փայլ» ֆիլմը: Նրա դիտման ընթացքում օրգանիզմը վառում է 184 կալորիա: Իսկ «Մղձավանջ թեղիների փողոցում» (Кошмар на улице вязов) ֆիլմի մեկանգամյս դիտումը հավասար է կես ժամ ոտքով քայլելուն:
Ցուցակի երկրորդ տեղում է «Ծնոտներ» ֆիլմը, (161 կալորիա), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Սատանային քշողը», որի մեկ դիտումից այրվում է 158 կալորիա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)