Հենրիկ Մխիթարյանի արդյունավետ գործողությունները չեն նվազել
Վերջին լուրեր
Championat.com-ը կազմել է Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
«Սուպերարդյունավետ մեկնարկից հետո «հանքափորների» հայ կիսապաշտպանը փոքր-ինչ թուլացրել է տեմպերը, արդեն երկրորդ խաղն անընդմեջ նա խաղադաշտից հեռանում է առանց խփած գոլերի, սակայն դրանից Մխիթարյանի արդյունավետ գործողությունները չեն նվազել:
«Տավրիայի» դեմ հոգեբանական առումով բարդ խաղում Հենրիկն ավելի շատ կենտրոնացել էր թիմակիցներին օգնելու վրա: Նրա փոխանցումներից հետո Ադրիանոն պետք է գոլ խփեր, իսկ հանդիպման միակ գոլը հենց Հենրիկի փոխանցման շնորհիվ հեղինակեց Տեյշեյրան, թեև Մխիթարյանը նույնպես հնարավորություն ուներ աչքի ընկնելու»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)